Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մայրական մահացություն

Աշխարհում.;Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հրապարակել են «Մայրական մահացության միտումները» ամենամյա զեկույցը։


ՄԱԿ–ի գնահատականներով՝ թեեւ հղիության հետ կապված աշխարհում կանանց մահացության նվազում է գրանցվել, սակայն դեռեւս ամեն օր հազար կին է մահանում։


Զեկույցում նշվում է, որ հղիության եւ ծննդաբերության ընթացքում առաջացած բարդություններից մահացող կանանց թիվը նվազել է 34%–ով։ 1990 թ. գրանցված 546 հազարի դիմաց 2008 թ. այդ ցուցանիշը իջել է մինչեւ 358 հազարի։ Առաջընթացը թեեւ ակնհայտ է, սակայն կրճատման տարեկան ցուցանիշը պահանջվածի կեսից էլ քիչ է։ Հազարամյակի զարգացման նպատակների մայրական մահացության թիրախին հասնելու համար 1990-ից մինչեւ 2015 թվականն այն պետք է կրճատվի 75%-ով։ Դա նշանակում է, որ տարեկան անհրաժեշտ է ապահովել 5,5%-ի նվազում։ Մինչդեռ մինչեւ 2008-ը տարեկան ապահովվել է միջինը 2,3%-ի նվազում։


Զեկույցի հեղինակները եկել են այն համոզման, որ հղի կանայք մինչեւ օրս մահանում են 4 հիմնական պատճառով՝ ծննդաբերությանը հաջորդող ուժեղ արյունահոսություն, վարակներ, զարկերակային գերճնշում եւ ոչ անվտանգ պայմաններում կատարված աբորտ։ 2008 թ. այս բարդությունների պատճառով աշխարհում օրական շուրջ 1000 կին է մահացել։ Նրանցից 570-ը՝ ենթասահարային Աֆրիկայի բնակիչներ են, 330-ը՝ Հարավային Ասիայի եւ 5-ը՝ բարձր եկամուտ ունեցող երկրների։ Հղիության հետ կապված մահվան ռիսկը զարգացող երկրներում ապրող կանանց կյանքի տեւողության ընթացքում 36 անգամ ավելի բարձր է զարգացած երկրներում ապրող կանանց համեմատ։


«Մայրական առողջության բարելավման համաշխարհային նպատակին հասնելու եւ կանանց կյանքը փրկելու համար մենք պետք է կարողանանք աջակցել նրանց, ովքեր ամենաշատն են ռիսկի ենթարկվում։ Դա նշանակում է աջակցել գյուղական վայրերի եւ առավել աղքատ տնային տնտեսությունների կանանց, ազգային փոքրամասնություններին եւ բնիկ խմբերին պատկանող կանանց, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակակիր եւ հակամարտության գոտիներում գտնվող կանանց», - ասել է ՄԱՄՀ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։


Նոր գնահատականներով, հնարավոր է կանխել շատ ավելի մեծ թվով կանանց մահը։ Դրա համար երկրները պետք է ներդրումներ կատարեն իրենց առողջապահական համակարգերի եւ բուժսպասարկման որակի բարելավման համար։


«Մայրական առողջության խնամքի պակասը խախտում է կանանց՝ կյանքի, առողջության, հավասարության եւ անխտրականության իրավունքները։ Մենք պետք է շտապ անդրադառնանք առողջապահության ոլորտի աշխատակիցների պակասի եւ վերարտադրողական առողջության ծառայությունների ֆինանսավորման մեծացման խնդիրներին», - ասել է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն Տորայա Ահմեդ Օբեյդը։

 

Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները, դոնոր երկրներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ այլ գործընկերներն ավելի ու ավելի համակարգված են ցուցաբերում իրենց աջակցությունը երկրներին։ Նրանք իրենց ջանքերը կենտրոնացնում են ամենակարիքավոր երկրների վրա եւ կառավարություններին օգնում մայրական եւ նորածինների առողջության ոլորտում առաջընթացն արագացնելուն նպաստող ազգային առողջապահական ծրագրեր մշակել։


«Մայրական մահացությունների համար աղքատությունը թե՛ պատճառ է, թե՛ հետեւանք։ Ծննդաբերության ծախսերը կարող են արագորեն սպառել ընտանիքի եկամուտը եւ էլ ավելի մեծ ֆինանսական դժվարությունների պատճառ դառնալ»,—նշել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման գծով փոխտնօրեն Թամար Մանուելյան Ատինցը։


1990-2008 թթ. ընդգրկող այս զեկույցում նշված է.

 

  • 1990 թ. մայրական մահացության 100 եւ բարձր ցուցանիշ ունեցող 87 երկրից 10-ը 1990 թ.-ից 2008 թ.-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է 5.5% նվազում։ Մյուս կողմից, 30 երկիր 1990-ից ի վեր կամ ընդհանրապես առաջընթաց չի արձանագրել, կամ չնչին առաջընթաց է գրանցել,
  • զգալի առաջընթաց է արձանագրվել ենթասահարային Աֆրիկայում, որտեղ մայրական մահացությունը կրճատվել է 26%—ով,
  • Ասիայում 1990-2008 թթ. մայրական մահացությունը կրճատվել է 52%-ով (315 000-ից հասել է 139 000),
  • 2008 թ. մայրական մահացությունների 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում։ Ընդ որում՝ գրանցված մահերի ընդհանուր թվի 57%-ն արձանագրվել է ենթասահարային Աֆրիկայում, իսկ 30%-ը՝ Հարավային Ասիայում։


Զեկույցում կարեւորվում է ավարտուն եւ ճշգրիտ քաղաքացիական գրանցման համակարգերի զարգացումը, որոնք կներառեն ծնունդները, մահերը եւ մահվան պատճառները։ Որպեսզի մայրական մահացության յուրաքանչյուր դեպք հաշվի առնվի։


ՄԱԿ-ի մայրական մահացության գնահատականները մշակվել են միջազգային փորձագիտական խմբի հետ սերտ համագործակցությամբ եւ մայրական մահացության վերաբերյալ երկրներում հասանելի բոլոր տվյալների օգտագործմամբ, ինչպես նաեւ գնահատման բարելավված մեթոդների կիրառմամբ։ Միաժամանակ նշվել է, որ շատ երկրներում, որտեղ մայրական մահացության մակարդակը բարձր է, դեռ մեծ բացեր կան տվյալների հասանելիության եւ որակի հետ կապված։


Հայաստանում։  Մեզանում տարեկան գրանցվում է միջինը 60.000 հղիության դեպք, որոնցից մոտ 45.000-ն ավարտվում է ծնունդով։ Մայրական մահերի թիվը կազմում է տարեկան միջինը 10, իսկ յուրաքանչյուր 100.000 կենդանածնի հաշվարկով մայրական մահացության ցուցանիշը՝մինչեւ 30, ինչը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (34-35), սակայն 5 անգամ գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը (6)։ 2010 թ. առաջին ինը ամիսներին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ